ԵՄ-ն ֆինանսական աջակցություն կտրամադրի Թուրքիային

Ամենադիտվածներ

Եվրահանձնաժողովի ընդլայնման շուրջ բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Մաչի Պոպովսկին հայտարարել է, որ Թուրքիայի առափնյա անվտանգության որոնողափրկարարական աշխատանքների ներուժի բարձրացնելու համար պատրաստ են ֆինանսական աջակցություն տրամադրել: Այս մասին գրում է Ermeni Haber-ը։

Պոպովսկին հայտնել է, որ 50 մլն եվրո (շուրջ 320 մլն թուրքական լիրա) ֆինանսական օգնություն են հատկացնելու Թուրքիային, որի մասը ուղղվելու փախստականների կենցաղային պայմանների բարելավման համար:

Հիշեցնենք, որ ԵՄ-ն 2017թ. ի վեր մարդու իրավունքների խախտումների համար ընդհանուր առմամբ 1.2 մլրդ եվրոյից ավել գումար է կրճատել Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնությունից: Որպես փաստարկ ներկայացվել է, որ Թուրքիան առաջընթաց չի գրանցել բարեփոխումների, հիմնարար իրավունքի և ազատությունների հարցում:

2016թ. Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրվել է փախստականների հարցերի շուրջ համաձայնագիր, որով ԵՄ-ն պետք է Թուրքիային 6 մլրդ եվրոյի ֆինանսական աջակցություն տրամադրեր:

Ամենաթարմ