Գերմանիայի Բունդեսլիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Քյոլնը» տանը ընդունեց «Հոֆենհայմին», որի կազմում հանդես է գալիս հայազգի Սարգիս Ադամյանը։
Հայ ֆուտբոլիստն առաջին կեսում պահեստայինների նստարանին էր ու միայն 2-րդ կեսում միացավ թիմակիցներին խաղադաշտում։ Մինչև Ադամյանի փոխարինման մտնելը, «Քյոլնը» հաղթում էր 1-0 հաշվով՝ Ջոն կորդոբայի գոլի շնորհիվ։ Փոխարինվելուց հետո Ադամյանը շատ արագ արդարացրեց մարզչի որոշումը ու դաշտ մտնելուց հետո գնդակին կատարած առաջին հպումով այն ուղարկեց մրցակցի դարպասը։ Հաշվի հավասարվելուց հետո այն պահպանվեց մինչև հիմնական ժամանակին մրցավարի ավելացրած 8-րդ րոպեն։ Ադամյանին հաջողվեց 11-մետրանոց վաստակել իր թիմի համար, որն անվրեպ իրացրեց Յուրգեն Լոկադիան։
Արդյունքում՝ «Հոֆենհայմն» այս տուրից հետո ունի վաստակած 20 միավոր և այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։