Բեռլինում պատրաստվում են վնասազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբը: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Այն հայտնաբերվել է անցյալ շաբաթ գերմանական մայրաքաղաքի արևելքում՝ Հելլերսդորֆի շրջանում շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 250 կգ-անոց զինամթերք:
Ներկայումս այդ վայրը շրջափակված է, մոտակա տների բնակիչներին խնդրել են լքել տարածքը:
Նրանց համար երկու հարևան դպրոցների մարզադահլիճներում պատրաստվել են տարածքներ։ Իսկ երեխաներ ունեցող մարդիկ կտեղավորվեն թաղապետարանի ճաշասենյակում: