fbpx
Հասարակություն

Խաչատուրյան քույրերի հերթական սկանդալային նամակագրությունն է հրապարակվել

Խաչատուրյան քույրերի՝ սոցիալական ցանցերից մեկում ընկերուհիների հետ ունեցած նամակագրության որոշ հատվածներ են ի հայտ եկել։ Այս մասին գրում է Life.ru-ն:

Ըստ պարբերականի տվյալների՝ քույրերի խնդրանքով հաղորդագրությունները ջնջվել են, սակայն վերականգնվել են քննիչների կողմից:

Իրավապահ մարմինները մեղադրող կողմի նախաձեռնությամբ ուսումնասիրում են Խաչատուրյան քույրերի՝ ընկերուհիների հետ ունեցած նամակագրությունը: Մեղադրող կողմը մտադիր է Խաչատուրյան քույրերի ընկերներին պատասխանատվության ենթարկել սպանության դրդելու համար: Առայժմ քննիչներին հաջողվել է ձեռք բերել քույրերի նամակագրության մի փոքր հատվածը:

«Այդ տականքը սկսել է պրպտել մեր վերնազգեստները. կարծում էր՝ կրակայրիչ և ծխախոտ կգտնի: Այն էլ՝ ծածուկ: Կարծում էր՝ քնած ենք: Մենք էլ, դե, խելացի ենք, ամեն ինչ թաքցնում ենք փոստարկղում»,-գրել են քույրերը:

Նամակագրության մեջ աղջիկները հիմնականում բողոքել են:

Ուշագրավ է, սակայն, 2018 թվականի հուլիսի 26-ի նամակագրությունը: Նամակագրական շփումը տեղի է ունեցել գիշերը՝ ժամը երկուսին: Հաղորդագրություններում ոմն Վ. աղջիկներին կոչ է անում ինչ-որ բան անել, որ հայրը չքնի:

«Մի ելք կա՝ մահը»,-ասել է ընկերուհին, սակայն անհայտ է՝ լուրջ է եղել, թե կատակ։

Դատելով հաղորդագրություններից՝ հասցեատերը չի ընդդիմացել և բազմաթիվ «սմայլ»-երով գրել, որ ինքը հետագայում իրավապահ մարմիններին այդպես էլ կասի՝ հաճույքի համար»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ