fbpx
Սպորտ

Նոյերը դեռ չի պատրաստվում ավարտել կարիերան

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերն դեռ չի պատրաստվում կարիերան ավարտել Գերմանիայի հավաքականում: Նա նշել է, որ իր առջև դեռևս ոչ մի վերջնաժամկետ չի դրել: Այս ամսին հայտնում է Goal.com-ը:

«Միջազգային կարիերայի ավարտը պետք է ներքուստ լինի տրամաբանական։ Ես գիտեմ, որ իմ կարիերայի եզրափակիչ քառորդում եմ, բայց ցանկանում եմ խաղալ այնքան, որքան թույլ կտա մարզավիճակս, քանի դեռ հաճույք եմ ստանում խաղից»,- նշել է նա։

Ավելի վաղ «Բարսելոնայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը մեղադրել էր հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովին՝ նշելով, որ վերջինս ազգային թիմի մյուս դարպասապահներին խաղաժամանակ չի տրամադրում: Այս մեղադրանքից հետո Նոյերը հայտարարել էր, որ որոշել է 2020թ. Եվրոպայի առաջնությունից հետո ավարտել կարիերան ազգային հավաքականում:

Նշենք, որ 33-ամյա ֆուտբոլիստը Բունդեսթիմում հանդես է գալիս 2009թ․ հունիսի 2-ից և անցկացրել է 91 հանդիպում։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ