ԱՄՆ-ում առնվազն 10 մարդ հրազենային վնասվածքներ է ստացել Ֆրեզնո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Նրանցից չորսը զոհվել են: Այս մասին հաղորդում է Associated Press-ը։
Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը հաղորդել էր ինը վիրավորի մասին:
Հեռուստաընկերության տվյալներով՝ չարագործները ներթափանցել են մասնավոր տուն և կրակ բացել տան տերերի և նրանց բարեկամների վրա, որոնք կիրակի երեկոյան հեռուստատեսությամբ ֆուտբոլ էին դիտում բակում:
Ինչպես նշում է AP-ն, երեք զոհերի մարմինները գտել են տան հետին բակում: Յոթ վիրավոր հոսպիտալացվել է, որոշ ժամանակ անց նրանցից մեկը մահացել է:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել, պարզվում է կրակողի ինքնությունը: