Փողոցային առևտուր քաղաքում չպետք է լինի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Երեւանի բոլոր վարչական շրջաններում մանրածախ առեւտրի կետերը՝ շուկաները առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել: Առեւտրով զբաղվող մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ բոլորի համար հավասար պայմաններ են լինելու եւ իրենց բիզնեսը տեղափոխությունից չի տուժելու, փոխարենը շահելու է քաղաքը:
Խնդրում ենք բոլոր-բոլորի՝ լրատվամիջոցնների, գերատեսչությունների, քաղաքացիների աջակցությունը փողոցային առեւտրից ազատվելու հարցում», – գրել է Կարապետյանը: