Նոյեմբերի 18-ին Վիլնյուս կատարած այցի ընթացքում ՀՀվարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանըհանդիպել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկևիչիուսին:
Ողջունելով Աննա Հակոբյանին Վիլնյուսում՝ Լիտվայիարտաքին գործերի նախարարը բարձր է գնահատելվերջինի ծավալած ակտիվ հասարակականգործունեությունը՝ հատկապես «Կանայք հանունխաղաղության» արշավը` համարելով այն կարևոր քայլխաղաղության հաստատման ճանապարհին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմխոսքերի համար՝ Աննա Հակոբյանը նշել է, որ Հայաստանըբարձր է գնահատում Լիտվայի աջակցությունըՀայաստանում ընթացող բարեփոխումներիգործընթացներին և համոզմունք հայտնել, որ երկուերկրների հարաբերություններն առաջիկայումկհարստանան փոխադարձ հետաքրքրություններկայացնող նոր ծրագրերով:
Լինաս Լինկևիչիուսը հաջողություն է մաղթել ԱննաՀակոբյանին իր նախաձեռնություններում ևպատրաստակամությունը հայտնել աջակցելու դրանցիրականացմանը:
Նույն օրը ՀՀ վարչապետի տիկինը հանդիպում է ունեցելԼիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեի հետ: Ջերմ և կառուցողական մթնոլորտում անցած հանդիպմանընթացքում կողմերն անդրադարձել են հանրային ևհասարակական կյանքում կանանց դերի ակտիվացմանկարևորությանը:
Դիանա Նաուսեդիենեն նշել է, որ Լիտվան պատրաստ էաջակցել և կիսվել սոցիալական տարբերմարտահրավերների հաղթահարման գործումարձանագրած իր լավագույն փորձով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաստատելպարբերական շփումներ և նպաստել երկու երկրների ուժողովուրդների կապերի խթանմանը:
Այցի ավատրին Աննա Հակոբյանն այցելել է նաևԼիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպաություն, ծանոթացել դեսպանության գործունեությանն ուաշխատանքային առօրյաին:
Այս մասին տեղեկացնում են Աննա Հակոբյանի պաշտոնական կայքից: