ԱՄՆ-ից Reddit-ի օգտատերը պատմել է, որ ինքն ու իր սիրելին ԴՆԹ թեստ են հանձնել և պարզել, որ հարազատներ են։ Զույգի պատմությունը գրավել է The Mirror հրատարակության ուշադրությունը։
30-ամյա կինը պատմել է, որ իմացել է, որ իրեն որդեգրել են մանուկ հասակում, երբ սովորել է ավագ դպրոցում: Այս փաստն օգնել է նրան մտերմանալ իր սիրելիի հետ, ով, ինչպես պարզվել է, նույնպես մեծացել է խնամատար ընտանիքում։ Զույգը հանդիպել է վեց տարի և ծրագրել է համատեղ ապագա։ Մի օր երիտասարդները որոշել են ԴՆԹ թեստ անցնել՝ իրենց ծագման մասին ավելին իմանալու համար։
Թեստը ցույց է տվել, որ տղամարդը նրա եղբայրն է։ «Մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Մենք հիանալի հասկանում ենք միմյանց։ Մենք արագ կապվեցինք միմյանց հետ։ Ես երբեք չեմ հանդիպել մի մարդու, ում հետ այսքան մտերիմ զգամ։ Հիմա ես հասկանում եմ, որ այս ամենը պայմանավորված է նրանով, որ նա իմ հարազատ եղբայրն է», – ասել է կինը։
Վեց տարվա ամուսնության ընթացքում զույգն արել է այն ամենը, ինչ սովորաբար անում են սիրահարները։
«Ուրախ եմ, որ որոշեցինք երեխա չունենալ»,- ասել է նա:

