fbpx
Սպորտ

Բարսելոնան ունի այն, ինչ անհրաժեշտ է Բավարիային հաղթելու համար. Կունդե

Ժյուլ Կունդեն կարծում է, որ «Բարսելոնան» կարող է հաղթել «Բավարիայի» դեմ երկու հանդիպումներում էլ։

«Մենք գիտենք, որ «Բավարիան» շատ ուժեղ է բոլոր գծերում: Այն չեմպիոնական թիմ է։ Բայց ես վստահ եմ, որ մենք շատ լավ ենք խաղալու։ Մենք ամեն ինչ ունենք «Բավարիայի» դեմ երկու հանդիպումներում էլ հաղթելու համար։ Մենք հավատում ենք ինքներս մեզ։

Ես ատում եմ պարտվելը: Կարծում եմ, որ դա գալիս է մանկությունից: «Բարսան» մի քանի փոխանցում է կատարել, և հիմա երկրպագուները ոգևորված են»,- ասել է կատալոնական ակումբի պաշտպանը El País-ին։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի խաղում «Բարսելոնան» արտագնա խաղում կխաղա «Բավարիայի» հետ։ Խաղը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 13-ին եւ կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 22:00-ին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ