Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցաշարի եզրափակիչ փուլում հաղթանակ տարավ բուլղարացի մրցակցի հանդեպ՝ դառնալով աշխարհի քառակի չեմպիոն:
Արթուրը երկու գլորումով վաստակեց 5 միավոր: Այնուհետև մրցակցին հաջողվեց ընդամենը 1 միավոր վաստակել:
Ալեքսանյանը լավ հարձակման և պաշտպանության շնորհիվ դարձավ 97 կիլոգրամ քաշային կարգի աշխարհի չեմպիոն:
Հիշեցնենք, որ մրցաշարն անցնում էր Սերբիայի մայրաքաղք Բելգրադում: