Twitter-ում հրապարակված իր տեսանյութում ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հայտնել էր, որ յուրահատուկ բան էպատրաստել Ավստրալիայի համար: Երկրպագուներից շատերը մտածում էին, որ դա կարող է լինել բարեգործություն՝ Ավստրալիային պատուհասած անտառային հրդեհների հետ կապված:
Սակայն ուրբաթ օրը ավստրալական հեռուստաշոուներից մեկին նվիրված հարցազրույցի ժամանակ իր օծանելիքի մասին երկար պատմելուց հետո Քիմ Քարդաշյանը վերջում ընդամենը հավելել է․
«Հուսով եմ՝ բոլորն ապահով և լավ են Ավստրալիայում հրդեհներից հետո: Մենք աղոթում ենք ձեզ համար»: Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը:
Այս քայլը բարկացրել է օգտատերերից շատերին, և նրանք նշել են, որ սա կարծես թե ծաղր լինի Ավստրալիայի հանդեպ: Օգտատերերը մեղադրել են աստղին ձեռքերը ծալած նստելու համար, այն դեպքում, երբ Ավստրալիան գրեթե ամբողջությամբ կրակի է մատնված և իրապես օգնության կարիք ունի:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Քիմ Քարդաշյան և Քանյե Ուեսթ զույգը մասնավոր թիմ էր վարձել՝ մարելու Կալիֆոռնիայում 60 միլիոն դոլար արժողությամբ իրենց առանձնատանը մոտեցող անտառային հրդեհները: