Ռոման հաղթանակ տարավ առանց Մխիթարյանի (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

«Ռոմա»-ն Ա Սերիայի հերթական տուրում խոշոր հաշվով հաղթանակ տարավ «Բրեշիա»-ի նկատմամբ:

Իտալիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակներում «Ռոմա»-ն, սեփական հարկի տակ հյուրընկալելով «Բրեշիա»-ին, Սմոլինգի, Մանչինիի և Ջեկոյի գոլերի շնորհիվ հաղթեց 3:0 հաշվով:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքական ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ հայտավորված չէր խաղին: «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ֆոնսեկան հայտնել էր, որ հայ ֆուտբոլիստը չի օգնի թիմին այս խաղում։

Այս հաղթանակից հետո «Ռոմա»-ն մրցաշարային աղյուսակում 4-րդն է և ունի 25 միավոր:

Ամենաթարմ