Ժամանց

Մանկական եվրատեսիլի հաղթանակը կրկին Լեհաստանինն է․ Հայաստանը 9-րդն է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քիչ առաջ ավարտվեց Մանկական եվրատեսիլ 2019 երգի մրցույթը։

Այս անգամ հաղթանակը կրկին Լեհաստանի մասնակիցը տոնեց։ Ներկայացուցիչը Վիկի Գաբորն է՝ իր Superhero երգով։ Նշենք, որ անցյալ տարի ևս Լեհաստանի ներկայացուցիչն էր գրավել առաջին տեղը։

Հայաստանի պատվիրակ Կարինա Իգնատյանը ելույթ ունեցավ 15-րդ համարի ներքո և գրավեց 9-րդ հորիզոնականը։ Մրցույթին մասնակցեց 19 երկրի ներկայացուցիչ` Ավստրալիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Իսպանիա, Վրաստան, Բելառուս, Մալթա, Ուելս, Ղազախստան, Լեհաստան, Իռլանդիա, Ուկրաինա, Նիդեռլանդներ,Հայաստան, Պորտուգալիա Իտալիա, Ալբանիա, Սերբիա։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ