«Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հեռացումը։
«Ես ցանկացա տեսնել նրան: Հաճելի էր դա անել նախքան նոր մարզչի ժամանումը: Երեքշաբթի երեկոյան մեզ համար մեծ շոկ էր, իսկ հետո ամեն ինչ շատ արագ կատարվեց: Թիմն ունեցավ նոր մարզիչ, ֆուտբոլի պատմության լավագույն մասնագետներից մեկը:
Պետք է բարձրացնենք գլուխներս ու կենտրոնանանք խաղի վրա», – Քեյնի խոսքերը փոխանցում է Goal․com-ը:
Հավելենք, որ Պոչետինոն անգլիական ակումբը գլխավորում էր 2014/15 մրցաշրջանից։