«Ատալանտայի» հարձակվող Ամադ Տրաորեն հայտնվել է թոփ ակումբերի ուշադրության կենտրոնում։
17-ամյա ֆուտբոլիստի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին» և «Յուվենտուսը»: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:
Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» արդեն իսկ կապ է հաստատել իտալական «Ատալանտա»-ի հետ ՉԼ-ի երիտասարդական լիգայի հանդիպումից հետո:
Ա սերիայի ընթացիկ առաջնությունում պատանի ֆուտբոլիստը 2 հանդիպման է մասնակցել և դարձել է 1 գոլի հեղինակ: Իտալիայում Տրաորեին ծագող աստղ են համարում: