fbpx
Աշխարհ

ՌԴ արտգործնախարարը կայցելի Բաքու

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 2-3-ը կայցելի Ադրբեջանի մայրաքաղաք, որտեղ բանակցություններ կանցկացնի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական արտաքին քաղաքական հաստատության ղեկավարի այցի ծրագրով նախատեսված են հանդիպումներ Ադրբեջանի նախագահի, բանակցություններ այդ պետության արտգործնախարարի հետ»,- ասել է նա։

Զախարովայի խոսքով՝ երկխոսությունը՝ քաղաքական-տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման գլխավոր հարցերի շուրջ, կշարունակվի։

«Ծրագրվում է նաև ստորագրել արտաքին քաղաքական հաստատությունների 2020թ․ խորհրդակցությունների պլանը»,-ասել է դիվանագետը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ