Նոր Զելանդիայում ոստիկանությունը սպառնալիքի պատճառով շրջափակել է հիվանդանոցը

Հրապարակող՝

Մոսկվայում մահացել է «Հայֆիլմ»-ի հիմնադիր Համո Բեկնազարյանի որդին

Նոր Զելանդիայում ոստիկանությունը սպառնալիքի պատճառով շրջափակել է Հեյսթինգս քաղաքի հիվանդանոցը: Այս մասին հայտնում է Newstalk ZB տեղական ռադիոկաայանը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցիչներին:

Նրանք չեն մանրամասնել սպառնալքի բնույթը, սակայն շեշտվում է, որ ձեռնարկված միջոցառումները նախազգուշական միջոց են:

ԶԼՄ տվյալներովով՝ իրավապահներն աշխատում են միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ ուրբաթ զինված անձինք ներխուժել էին Ալ Նուր և Լինվուդ մզկիթները, որտեղ այդ պահին հարյուրավոր մարդիկ կային, և հրաձգություն սկսել: Հարձակման հետևանքով, ըստ վերջին տվյալների, մահացել է 50 մարդ, տասնյակ վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոցներ:

Ամենաթարմ