fbpx
Իրավական

Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը մերժվել է արդեն 4-րդ անգամ

«Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից արդեն 4-րդ անգամ ներկայացված միջնորդությունը դատարանը մերժել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ մերժեց Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի կողմից արդեն 4֊րդ անգամ ներկայացված միջնորդությունը։

Հիրավի ճիշտ է այն դիտարկումը, որ յուրաքանչյուր դատավոր ինքն է նվաճում իր անկախությունը՝ կայացված որոշումների արդյունքում։

Հ.Գ. ՀՔԾ֊ում համար 1 ա, “#արմենդանիելյան” փնտրելու օպերացիան շարունակվում է…

Հ.Գ.Գ. էն երգը ամեն դեպքում մի հատ էլ լսեք»։

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց, որը սակայն փետրվարի 6–ին վերաքննիչ դատարանը բեկանեց և գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության։ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

https://www.facebook.com/mirannem/posts/10158246739137125

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ