fbpx
Արցախ

ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի նաև ինքնորոշման իրավունքի հիման վրա. ԱԳՆ-ն արձագանքում է Զելենսկու հայտարարությանը

ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ արձագանքելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ դեկտեմբերի 17-ին Բաքվում արած հայտարարությանը, թե Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում:

«ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Այդ հանձնառությունը Ուկրաինան վերահաստատել է՝ ԵԱՀԿ-ում վերջինիս նախագահության ընթացքում: Հայկական կողմը մշտապես հետամուտ է լինելու ԵԱՀԿ հանձնառությունների կատարմանը»,-նշեց Նաղդալյանը:

Աղբյուրը՝ Tert.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ