fbpx
Սպորտ

Ռեալը պետք է երկու 11 մետրանոց հարվածի իրավունք ստանար․ Ռամոս

Անհնար է պատկերացնել, որ VAR-ի պարագայում խախտումները չնկատվեցին։ Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է մրցավարի գործողությունները Էլ Կլասիկոյի շրջանակներում, որն ավարտվեց գոլազուրկ ոչ ոք՝ 0-0.

«Ընդմիջմանը մենք դիտեցինք կրկնապատկերները և մրցավարը պարտավոր էր «Բարսելոնա»-ի դարպասին նշանակել երկու ակնհայտ 11 մետրանոց հարված, սակայն անհնար է պատկերացնել, որ VAR-ի պարագայում այսպիսի խախտումները չնկատվեցին»,-նշել է նա։

Ռամոսը հույս է հայտնել, որ հաջորդ խաղերի ընթացքում VAR-ը կօգնի իրենց։

«Իսկ մենք կսկսենք ջանասիրաբար աշխատել և պատրաստվել հետագա հանդիպումներին»,-ասել է Ռամոսը։ Այս մասին հաղորդում է Marca-ն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ