Կարողացա օգտվել պաշտպանությունում առկա ազատ գոտիներից։ Այս մասին ասել է Միլանի «Ինտեր»-ի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն՝ անդրադառնալով «Նապոլի»-ի նկատմամբ տարած արտագնա հաղթանակը (1:3)։
«Հեշտ հանդիպում չստացվեց: Նեապոլում միշտ էլ մեծ ճնշում են գործադրում հյուրերի վրա, բայց մենք կարողացանք հաղթահարել այն:
Ես կարողացա օգտվել նրանց պաշտպանությունում առկա ազատ գոտիներից և երկու գոլի հեղինակ դարձա»,-ասել է ֆուտբոլիստը:
Լուկակուn խոստովանել է, որ իրեն հրաշալի է զգում և մեծ հաճույք է ստանում այս մրցաշրջանից:
«Հույս ունեմ, որ դեռ շատ հաղթանակներ կտանենք»,-հավելել է նա: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ Լուկակուն Ա Սերիայի այս առաջնությունում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 14 գոլի հեղինակ: