fbpx
Սպորտ

Լոզանում կայացել է ԱՕԿ գործադիր կոմիտեի նիստը

Լոզանում կայացել է ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի / ԱՕԿ / գործադիր կոմիտեի հերթական նիստը: Հիմնական նպատակն էր ամփոփել բոլոր 5 մայրցամաքների երկրների ԱՕԿ-ների անցկացրած միջոցառումները : Քննարկվել են նաև օլիմպիական շարժման առջև ծառացած մարտահրավերները և զարգացման ռազմավարական ուղղությունները:

Օրակարգում առանձնահատուկ տեղ է տրվել 2019 թվականի հոկտեմբերին Դոհայում անցկացված լողափային խաղերի արդյունքներին:

Լողափային համաշխարհային խաղերը ցույց են տալիս ծրագրում ընդգրկված մարզաձևերի գեղեցկությունը և դրա ներգործությունը մարզասերների վրա: Ավաղ, լողափային որոշ մարզաձևեր ներառված չեն օլիմպիական խաղերի ծրագրում:

Ընդարձակ քննարկման ընթացքում առաջարկվել է փոփոխություններ կատարել ՄՕԿ –ի կանոնադրության մեջ, ըստ որի մարզիկները և մարզական ֆեդերացիաները օլիմպիական խաղերի ընթացքում կարող են մասնակցել գովազդային արշավներին: Դրանք պետք է համապատասխանեն ՄՕԿ-ի կանոններին:

Արգելվում է ծխախոտի, ալկոհոլի և ազարտային խաղերի գովազդը: Տոկիոյի խաղերի պարագայում թույլտվություն ստանալու համար պետք է ծրագրերի մասին գրավոր տեղեկացնել համապատասխան երկրի ԱՕԿ-ին` մինչև 2020 թ. մայիսի 15-ը:

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի գործադիր կոմիտեի հաջորդ նիստը նախատեսված է 2020 թ. հունիսի 15-ին, կրկին միջազգային օլիմպիական կոմիտեի նստավայր Լոզանի կենտրոնակայանում:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ