fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն հետևում է ՌԴ-ում տեղի ունեցող իրադարձություններին

Մենք տեղեկացված ենք և հետևում ենք տեղի ունեցող իրադարձություններին: Այս մասին ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կառավարության հրաժարականը, ինչպես նաև խոսելով երկու երկրների հարաբերությունների բարելավման թեմայից:

«Կարող եմ ասել, որ մենք Ռուսաստանի քաղաքացիների կողմից ենք: Նախագահ Դոնալդ Թրամփը շատ անգամ է հայտարարել, որ ցանկանում է ավելի լավ հարաբերություններ կառավարությունների միջև»,-նշել է Օրտագուսը:

Օրտագուսն միաժամանակ ընդգծել է, որ ամեն ինչ կախված է Ռուսաստանի առաջնորդներից, և հույս է հայտնել, որ Ռուսաստանը հաշվի կառնի արտաքին քաղաքականության փոփոխության վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջները:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ