Հայաստանում կայացել է տարագրման մեջ գտնվող ադրբեջանցի գրողի գրքի շնորհանդեսը

Ամենադիտվածներ

Waldman-MacKenzieBezos

Հայաստանում հունվարի 16-ին տեղի է ունեցել տարագրման մեջ գտնվող ադրբեջանցի գրող և լրագրող Զեյնալ Իբրահիմովի «35 նամակ որդուս» գրքի շնորհանդեսը։

Հեղինակն իր գրքում նկարագրում է Հեյդար Ալիևի դերը Ադրբեջանում 1988-1993 թվականների իրադարձություններում՝ սկսած հայ-ադրբեջանական հակամարտության սաղմնավորումից և վերջացրած նրա իշխանության գալով։ Գրքում ներկայացված են նաև Բաքվում 1990 թվականի հունվարին տեղի ունեցած հայկական ջարդերի տեսարաններ, ինչպես նաև բացահայտվում է Խոջալու քաղաքում ողբերգական իրադարձությունների ենթատեքստը։

«Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ հեղինակն իր հարցազրույցում ընդգծել է, որ եղել է ակդ իրադարձությունների ականատեսը։ Ըստ Ալավերդյանի՝ Իբրահիմովը ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ մինչև այժմ ոչ ոք չի ընդունել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության շարունակումը։

Հիշեցնենք, որ 1990 թվականի հունվարի 13-19-ին Բաքվում տեղի են ունեցել քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր, որոնք հանգեցրել են նրա վտարմանը։

Հեղինակ:Մաշա Սաշա
|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();