Աշխարհ

Եգիպտոսում ազատ են արձակել թուրք լրագրողներին

Եգիպտոսի իշխանություններն ազատ են արձակել թուրքական Anadolu գործակալության երեք աշխատակիցներին, որոնց ավելի վաղ բերման էին ենթարկել երկրի ուժայինները: Այս մասին հայտնել է Anadolu-ի գլխավոր տնօրենը:

Նրա խոսքով՝ Եգիպտոսի երեք քաղաքացիներ, որոնք աշխատում են գործակալության տեղի գրասենյակում, ազատ են արձակվել հունվարի 19-ին՝ 595 դոլար գրավի դիմաց:

Չորրորդ աշխատակիցը, որը Թուրքիայի քաղաքացի է, ազատ էր արձակվել հունվարի 16-ին: Վերջինս Ստամբուլ է վերադարձել:

Հիշեցնենք, որ թուրքական լրատվական գործակալության աշխատակիցների ձերբակալության մասին հայտնի էր դարձել չորեքշաբթի: Երկրի ՆԳՆ-ից հայտնել էին, որ վերջիններս զբաղվում էին բացասական և կեղծ տեղեկության հավաքմամբ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ