fbpx
Քաղաքականություն

Շարունակելու ենք քայլեր ձեռնարկել․ Արմեն Գրիգորյանը՝ ՍԴ-ի շուրջ իրավիճակի մասին

Կարծում եմ՝ քայլեր կձեռնարկեն և՛ գործադիրը, և՛ օրենսդիրը, որպեսզի ճգնաժամին լուծում տան: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՍԴ-ի շուրջ իրավիճակին։

Հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկելու իշխանությունները, նա պատասխանեց, որ իրավիճակին լուծում տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն։

«Քննարկումներն ընթանում են, գիտեք, որ քայլեր արդեն եղել են, նույն վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքը, նաև ԱԺ-ի ձեռնարկած քայլերը, բոլորը նպատակ ունեին հենց ճգնաժամը լուծելու համար: Քանի դեռ լուծում չի ստացել հարցը, շարունակելու են քայլեր ձեռնարկել»,-հավելեց նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները կարող են հենց լուծման մի ճանապարհը լինել:

Դիտարկմանը, որ ԱԺ փոխնախագահ Ալեին Սիմոնյանը արձագանքելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին, խոսել է երկրի նկատմամբ դավաճանության մասին, ինքը ևս կարծում է, որ նա դավաճանել է հայրենիքին, Արմեն Գրիգորյանը նշեց, որ դեռևս ծանոթ չէ այդ հայտարարությանը։

«Երբ ծանոթանամ, եթե հնարավորություն լինի, կբացատրեմ»,-ասաց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ