Գործարար Բակուր Մելքոնյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Եղբորս տղան 4 տարի առաջ ծառայում էր Ղարաբաղում: Զորամասը ժողովրդի լեզվով ասած կոչվում է Եղնիկներ: Ես չգիտեմ՝ ինչի են ասում Եղնիկներ, բայց առաջին անգամ երբ եղա այնտեղ մտածեցի, որ միայն եղնիկը կարա բարձրանա էդ բարձրունքները (նոր իմացա, որ Շահեն Մեղրյանի Եղնիկներ ջոկատի անունով ա կոչվում):
Ապրիլյան քառօրյայից հետո նորից գնացել էինք իրեն տեսակցության կիրակի օրով: Օրը անձրևային էր, և անհրաժեշտ էր որևէ փակ տարածք կամ բեսեդկա: Շատ ծնողներ էին եկել, և մոտակայքի բոլոր տարածքները զբաղված էին: Գյուղի վերջանամասում մի տուն գտանք և սենյակ խնդրեցինք մի քանի ժամով: Տվեցին և վարձի գումար վերցրեցին 20.000 դրամ… Պատկերացնում եք, մենք Իտալիայում 3 աստղանի հյուրանոցի համար էինք տալիս 20000 դրամ գիշերը մնալով, նախաճաշով, իսկ այստեղ օգտվելով առիթից, որ տեղ չկա զինվորի ծնողից վերցրին 20000 դրամ…
Էն օրը ընկերս հարցնում ա, իսկ չկա՞ն մարդիկ ում դուրը չի գալիս զինվորի սննդի ապահովումը մասնավորին հանձնելը: Ասում եմ՝ ոնց չկան, այ օրինակ զորամասերի կողքերում գտնվող խանութպանները ծրագիրը չեն հավանել, շատ դժգոհ են, որովհետև նորից առիթից օգտվելով, որ սնունդը որակյալ չի եղել, զինվորների հաշվին լիքը առևտուր են արել: Զինվորն էլ զանգել ա տուն ու հա փող ա ուզել ու դա այդ խանութպաները համարել են նորմալ, որ ծնողը երեխային ուղարկի բանակ հերիք չի, մի հատ էլ փող ուղարկի…
Եվ մի բանում հաստատ չեմ կասկածում, որ նույն տարածք վարձով տվողները, առիթից օգտվելով զինվորի թանկ ծխախոտ վաճառողները այսօր “սրտանց” խմում են մեր բանակի և զիվորի կենացը: Խմելուց և կենաց ասելուց մենք շատ լավ ենք, բանը հասնում ա քայլերի…
Շնորհավոր տոնդ Հայոց Բանակ»։
https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2248257968809414&id=100008756970592