fbpx
Սպորտ

Կոուտինյոն կարող է վերադառնալ Իսպանիա

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է վերադառնալ «Բարսելոնա։ Այս մասին հաղորդում է Catalunya Radio-ն։

Նշենք, որ ֆուտբոլիստը ներկայումս վարձավճարով խաղում է «Բավարիա»-ում, սակայն նրա  տրանսֆերային իրավունքները պատկանում են կատալոնական ակումբին։

«Բավարիան» չի պատրաստվում ձեռք բերել 27-ամյա ֆուտբոլիստին, այդ պատճառով էլ գերմանական գրանդը ցանկանում է նրան հնարավորինս շուտ վերադարձնել «Բարսելոնա»:

Ֆիլիպե Կոուտինյոն անգլիական «Լիվերպուլ»-ից «Բարսելոնա» էր տեղափոխվել 2018 թվականի հունվարի 6-ին 125 միլիոն եվրոյի դիմաց և 5-ամյա պայմանագիր կնքել՝ 400 միլիոն եվրոյի հրաժարագնով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ