fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված շատ քիչ խնդիրներ կան․ Թրամփ

Թրամփը վստահեցրել է, որ ամերիկյան իշխանությունները վերահսկում են երկրում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է Միչիգանում իր համակիրների առաջ ելույթի ժամանակ։

Նա ընգծել է, որ ԱՄՆ-ն այս հարցով սերտ համագործակցում է Չինաստանի հետ:

«Սա նոր երևույթ է, որի մասին ներկայում շատերն են խոսում: Լիահույս եմ, որ ամեն ինչ այդչափ վատ չի լինի, ինչպես որ ասում են: Մենք սերտ համագործակցում ենք մի շարք այլ երկրների հետ և ենթադրում ենք, որ միանգամայն վերահսկում ենք իրավիճակը: Ներկայումս մեր երկրում այս հիվանդության հետ կապված շատ քիչ խնդիրներ կան»,-ասել է Թրամփը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակման վեց դեպք է գրանցվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ