fbpx
Սպորտ

Ֆերեյրա Կարասկոն տեղափոխվում է Աթլետիկո

Բելգիացի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն մոտ ժամանակներս կսկսկի հանդես գալ Մադրիդի «Աթլետիկո»-ում: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Յանիկ Ֆերեյրա Կարասկոն վերադառնում է «Աթլետիկո»: Բելգիացու վերադարձի հարցը որոշված է»,-նշել է լրագրողը։

26-ամյա Կարասկոն 2015-ից 2018 թվականներին արդեն հանդես եկել է մադրիդցիների կազմում: Նա «Աթլետիկո» է տեղափոխվել «Մոնակո»-ից: 2018 թվականի ձմռանը բելգիացին պայմանագիր է կնքել չինական «Դալյան Իֆան» ակումբի հետ:

2020 թվականի հունվարի 1-ից Չինաստանի առաջնությունում արտասահմանցի ֆուտբոլիստների աշխատավարձերի առավելագույն սահմանաչափ է սահմանվել՝ տարեկան ոչ ավել քան 3 մլն եվրո: Հենց այս պատճառով էլ ֆուտբոլիստները սկսել են վերադառնալ Եվրոպա կամ Հարավային Ամերիկա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ