Այսօր պետք է տեղի ունենար Սոս Սարգսյանի Համազգային թատրոնի հիմնադրեքի արարողությունը, ինչին պետք է մասնակցեր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը, հասնելով այնտեղ, տեսել է, որ շինարարության պատճառով տարածքը կեղտոտ է։ «Ճիշտն ասած` մտածեցի, որ էս պայմաններում պետք չէ սկսել արարողությունը»,-ասաց Փաշինյանը և հագնելով ձեռնոցները` հենց Համազգային թատրոնի բակից էլ սկսեց շաբաթօրյակը։
Նա նաև նշեց, որ պետք է գնար Կոտայքի մարզ` մասակցելու շաբաթօրյակին, բայց Թատրոնի իրավիճակը ստիպում է նրան մնալ։ «Սա անհարգալից վերաբերմունք է Սոս Սարգսյանի նկատմամբ»,-ավելացրեց վարչապետը։

