«Աստղիկ» բժշկական կենտրոնում այսօր վիրահատվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկինը՝ Նունե Սարգսյանը: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Արմեն Սարգսյանն այս պահին բժշկական կենտրոնում է։
168.am-ի փոխանցմամբ, նրան տեսակցության է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այս տեղեկության վերաբերյալ փորձեցինք մանրամասներ ճշտել Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանից. Նա նշեց, որ ինքը նման տեղեկություն չունի:
Աղբյորը՝ News.am