Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ որոշեց կալանավորել «Բավրա» մաքսակետի հետթափոխի պետ Դավիթ Հակոբջանյանին։ Այս մասին հայտնել է Հակոբջանյանի պաշտպան Գոռ Միքայելյանը։ Վերջինիս խոսքով՝ Հակոբջանյանին կալանավորելու երկրորդ միջնորդության մեջ ԱԱԾ-ն դրել է այն նույն հիմքերն ու հիմնավորումները, որոնք եղել են առաջին միջնորդության մեջ։
Կաշառք ստանալու մեջ մեղադրվող Դավիթ Հակոբջանայնը ձերբակալվել է փետրվարի 6-ին, ապա միջնորդություն է ներկայացվել դատարան նրան կալանավորելու վերաբերյալ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, քննելով միջնորդությունը՝ երեկ որոշել է մերժել այն, սակայն Հակոբջանյանն ազատ չի արձակվել։ Պաշտպանին պատճառաբանել են, թե նրա ձերբակալման 72 ժամը չի լրացել։ Մինչ կլրանար ձերբակալման՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից նշված 72 ժամը, դատարան նոր միջնորդություն է ներկայացվել Հակոբջանյանին կալանավորելու վերաբերյալ։ Այս անգամ միջնորդությունը քննել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը ու, փաստորեն, որոշել կալանավորել մաքսատան հերթափոխի պետին։
Աղբյուը՝ Hetq.am