WhatsApp-ի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի

Ամենադիտվածներ

Ամերիկյան հայտնի WhatsApp հավելվածի օգտատերերի թիվը հասել է 2 միլիարդի։ Այս մասին նշվում է ընկերության բլոգում:

«Ուրախ ենք կիսվել նորությամբ. այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում WhatsApp հավելվածից օգտվում է 2 միլիարդ մարդ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ երկու տարվա ընթացքում ամսական լսարանն ավելացել է 500 միլիոնով:

WhatsApp-ի տնօրինությունը նշել է, որ մեսենջերը մեծ նշանակություն է տալիս փոխանցվող տեղեկատվության պաշտպանությանը և դրա համար օգտագործում է տվյալների հատուկ կոդավորումներ է։

«Ավելի մեծ պաշտպանություն ապահովելու համար մենք մշտապես աշխատում ենք անվտանգության ոլորտի լավագույն մասնագետների հետ, հավելվածի ոչ ճշգրիտ կիրառումը կանխելու համար օգտագործում ենք նորագույն տեխնոլոգիաներ, ինչպես նաև առանց գաղտնիության բացահայտման հնարավորություն ենք տալիս օգտատերերին հայտնել իրենց խնդիրների մասին»,-նշվում է հայտարարության մեջ:

Ամենաթարմ