fbpx
Աշխարհ

Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխը ժայթքել է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինդոնեզիայի կենտրոնական մասում` Ճավա կղզում, ժայթքել է Մերապի հրաբուխը: Այս մասին հաղորդում է Xinhuanet.com կայքը:

Նշվում է, որ երեք կիլոմետրանոց հրաբուխը 2000 մետր բարձրությամբ ծխի ու մոխրի սյուն է արձակել: Ինդոնեզական իշխանություններն արգելել են խառնարանին մոտենալ: Տեղի փրկարար ծառայությունները բարձր պատրաստության մակարդակի են բերվել:

Մերապին, որի անվանումը թարգմանվում է որպես «հրե լեռ», ամենաակտիվ հրաբուխն է Ինդոնեզիայում: 2010 թվականին այս հրաբխի ժայթքման հետևանքով ամենաքիչը 340 մարդ էր մահացել, ավելի քան 60 հազար մարդ էլ ստիպված էր եղել լքել տները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ