fbpx
Իրավական

ՔԿԾ-ն պետն ընդունել է Իրանի փոխդեսպանին և հյուպատոսին

Փետրվարի 14-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղիին և հյուպատոս Հոսեյն Ռահիմիին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանցի ազատազրկված անձանց պահման պայմաններին, տեղաբաշխմանը, ինչպես նաև դատապարտյալների արտահանձմանն առնչվող հարցեր:

Ծառայության պետը կարևորել է հարևան պետությունների միջև ոլորտային սերտ համագործակցությունը՝ հավաստիացնելով, որ իրանցի ազատազրկված անձանց կողմից բարձրացված յուրաքանչյուր հարց արժանանում է պատշաճ ուշադրության և լուծում ստանում օրենսդրության պահանջներին համապատասխան:

Փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին Ա. Գոյունյանին հրավիրել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ քրեակատարողական ոլորտի գործունեության առանձնահատկություններին ծանոթանալու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր քննարկելու համար:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿԾ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ