fbpx
Խորհրդարան

Արտառոց ոչինչ չկա․ Զոհրաբ Մնացականյանը՝ Մինսկի խմբի համանախագահների և Չավուշօղլուի հանդիպման մասին

Թուրքիայի մեկնաբանության մեջ չկար մի բան, որը մենք նախկինում չէինք լսել։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին, թե արդյո՞ք ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ է եղել, որ տեղի է ունենալու Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի և ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հանդիպումը, արդյո՞ք մեր գերատեսչությունը տեղյակ է՝ ինչ են քննարկել, և որոնք են մեր քայլերը այս խնդրի պարզաբանման հետ կապված։

Մնացականյանի խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահները ունեն իրենց աշխատանքային պլանը, որի մեջ ներառվում է նաև հանդիպումները ԵԱՀԿ անդամ պետությունների, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունները, միջ կազմակերպություների՝ ՄԱԿ-ից մինչև Կարմիր խաչի հետ՝ ըստ անհրաժեշտության։ Այս հանդիպումները նորություն չեն, արտառոց ոչինչ չկա։

«Միսկի խմբի համանախագահները իրականցնում են իրենց գործը։ Մենք նրանց հետ աշխատում ենք փոխվստահության պայմաններում։ Գիտենք շատ լավ այդ պլանի մասին, գիտենք՝ ինչպես և ինչ մոտեցումերով են Մինսկի խմբի համանախագահները աշխատում»,-ասաց նա։

Նախարարը նշեց, որ առաջ էլ եղել են հանդիումներ, ծրագրված են այլ հանդիպումներ ևս, և իրենք որևէ մտահոգությւոն չունեն։

«Միգուցե մի փորք տարբերությունը նրանում էր, որ Թուրքիայի կողմից եղավ մեկնաբանություն։ Եվ ի դեպ՝ այդ մեկնաբանության մեջ էլ չկար մի բան, որը մենք նախկինում չէինք լսել։ Եվ մենք էլ հանդես եկանք մեր մեկնաբանությամբ։

Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ ոչ բարեկամական քաղաքականությամբ, որը ԼՂ հակամարտության համատեքստում արտահայտվում է նաև Ադրբեջանին ցուցաբերված միակողմանի ռազմաքաղաքական աջակցությամբ, Թուրքիան ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում որևէ ուղիղ դերակատարում ունենալ։ Մեր մոտեցումը շատ հստակ է այդ առումով»,-ընդգծեց նա։

Տարոն Սիմոնյանը ԱԳ նախարարի պատասխանը դիվանագիտական որակեց՝ նշելով, որ ինքն էլ կուզեր ունենալ նախարարի հանգստությունը, եթե այս հանդիպումը տեղի չունենար տարածաշրջանային իրադարձությունների բովում։

Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ իր պատասխանը առավել քան հստակ էր։

«Եթե ուզում եք՝ ավելի էմոցիոնալ պատասխանեմ, ես դա չեմ անելու»,-ասաց ԱԳ նախարարը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ