fbpx
Իրավական

ՊՊԾ գնդի գրավման գործով դատական նիստն այսօր սկսվեց ամբաստանյալների աջակիցների ակցիայով

ՊՊԾ գնդի գրավման գործով Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի և ևս 8 ամբաստանյալների դատաքննությունն այսօր սկսվեց ամբաստանյալների աջակիցների ակցիայով: Նրանք դահլիճում ցուցադրում էին բոլոր ամբաստանյալների լուսանկարները և պահանջում անցումային արդարադատություն:

Այսօր ցուցմունք են տալիս քրեական գործից անջատված մասով մեղադրյալներ Կարեն Հակոբյանն ու Վահե Պետրոսյանը: Նրանք ներկայացել են դատարան: Մեղադրյալ Կարեն Հակոբյանը նշեց, որ հրաժարվում է նախաքննական ցուցմունքներից, հրաժարվում է ցուցմունք տալ դատարանում, սակայն կարող է պատասխանել հարցերի:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող 10 ամբաստանյալներից ազատության մեջ են 8-ը։ Նրանց խափանման միջոց կալանքը փոխարինվել է գրավով, չհեռանալու մասին ստորագրությամբ և անձնական երաշխավորությամբ։ Կալանավորված են միայն Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը, ովքեր, ի թիվս այլ հանցանքների, մեղադրվում են գնդի գրավման ժամանակ երեք ոստիկանի սպանության մեջ:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ