Հաշվի առնելով այսօր՝ մարտի 12-ի առավոտյանը ստացած տեղեկատվությունը առ այն, որ «Ռեալ Մադրիդ»-ի բասկետբոլային թիմում խաղացողներից մեկը վարակվել է կորոնավիրուսով, «Լա Լիգա»-ն որոշել է նախօրոք սահմանված կորոնավիրուսից պաշտպանվելու պրոտոկոլով խաղերը երկու տուռ հետաձգել:
Այս որոշումը կայացվել է Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի, ֆուտբոլային ակումբների և Սպորտի բարձրագույն խորհրդի հետ համատեղ քննարկման արդյունքում:
Այս մասին պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է «Լա Լիգա»-ն: