Մարտի 13-ին Սևանա լճի ափին հայ-բելառուսական բարեկամության անտառ է բացվել:
Միջոցառումը տեղի է ունեցել հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի շրջանակներում:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, Բելառուսի անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժը, ինչպես նաև պետական ու քաղաքական գործիչներ: