Ֆրնասիացի Մարտեն Ֆուրկադը, ով բիաթլոնի 5-ակի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի առաջնությունների՝ 13-ակի ոսկե մեդալակիր, աշխարհի՝ 7-ակի գավաթակիր, շաբաթ օրն ավարտեց կարիերա՝ հաղթանակ տանելով վերջին մրցույթում։
Երեսունմեկամյա Ֆուրկադը ուրբաթ օրը հայտարարել էր, որ Ֆինլանդիայի Կոնտիոլահտի քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի մրցավազքը կլինի վերջինն իր կարիերայում։ Այս մասին հաղորդում է France 24-ը։