Գործարկվել է հեռավար կրթության հարթակը. ԿԳՄՍՆ

Ամենադիտվածներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը և ելնելով ստեղծված իրավիճակից, հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն օնլայն կազմակերպելու  նպատակով գործարկում է հեռավար կրթության հարթակ` heravar.armedu.am: Հարթակը մշակվել է ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում և արդեն հասանելի է:

Հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի մոտ հրավիրվել է աշխատանքային քննարկում, որին մասնակցել են նախարարության հանրակրթության ոլորտի  պատասխանատուները, ինչպես նաև հեռավար ուսուցում կազմակերպելու փորձ  և ներուժ ունեցող կրթական հաստատությունների և հարթակների ներկայացուցիչները:

Նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ է պլանավորել ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքները` առկա այլընտրանքների ու հնարավորությունների համատեղմամբ: Այս տարի նախարարությունը երկու դպրոցում փորձարկել է հեռավար կրթության ներդրման հնարավորությունը, և այժմ գործընթացում կներգրավվեն բոլոր դպրոցները: «Հեռավար կրթության կազմակերպման համար  մենք ունենք բավականին թվով հայալեզու առցանց ռեսուրսներ և գործիքներ:

Կան  հեռավար կրթության կազմակերպման ոլորտում  հաջողված փորձ ունեցող  դպրոցներ,  որոնց մենք խնդրել ենք կիսվել իրենց փորձով, ինչպես նաև համախմբել ոլորտում առկա  ներուժը, որպեսզի  հեռավար կրթությունը կազմակերպվի արդյունավետ և բաց ու  հասանելի լինի բոլորին»,- նշել է Ժ. Անդրեասյանը:

Ամենաթարմ