iPhone-ին կասկածում են օգտատերերին հետևելու մեջ:
iPhone-ի օգտատերերը վերջերս նկատել են, որ իրենց սարքերը ներբեռնում են ինտերնետ տրաֆիկի գիգաբայթերը, որոնք ֆիքսվել են հեռախոսի կարգավորումներում: Քանի որ ջնջված հավելվածները չպետք է կիրառեն տվյալները, այս փաստը զարմացրել է օգտատերերեին։
MacRumors ֆորումի օգատերերից մեկը ասել է․
«Կնոջս սմարթֆոնը ամեն օր մոտ մեկ գիգաբայթ տվյալ է ներբեռնում: Երբ ես փակեցի և կրկին բացեցի կարգավորումները, այդ ցուցանիշը հասավ մինչև 900 մեգաբայթի»։
Ի վերջո պարզվել է, որ տարբեր դեպքերում ինտերնետ տվյալների ծավալը տատանվել է մի քանի մեգաբայթերից մինչեւ մի քանի տասնյակ գիգաբայթ:
Նշենք, որ օգտատերերի բողոքների մասին հայտնել է Forbes ամսագիրը:
