fbpx
Հասարակություն

Չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուներին վճարումները սկսվել են․ Որևէ այլ ծրագրով դեռ այս պահին վճարումներ չկան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել է, որ սոցիալական  ծրագրերը միտված են չեզոքացնելու կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական հետևանքները:

«Պետք է տեղեկացնեմ, որ արդեն սկսվել են վճարումները չորրորդ և վեցերորդ ծրագրերի շահառուներին»,- ասել է նախարարը։

Եվ մանրամասնել է, թե ինչպես պետք է հասկանալ, արդյո՞ք մարդիկ համարվում են այդ միջոցառման շահառու՝ կայքում լրացնելով համապատասխան պատուհանները:

Նախարարը նշել է․ «Չորրորդ ծրագրերի շահառուների ցանկը թարմացվում է: Եթե ձեր անունը հիմա չգտնեք, ապա, թարմացումից հետո միգուցե գտնեք: Որևէ այլ ծրագրով դեռ այս պահին վճարումներ չեն իրականացվում»։

Զարուհի Բաթոյանի դիտարկամամբ կայքի  կետերը լրացնելուց հետո քաղաքացին կտեսնի նաև այն բանկը, որտեղ փոխանցված է իր գումարը, և կարող է գնալ ու ստանալ:

https://www.facebook.com/zaruhibatoyan/videos/1684071908383700/?t=0

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ