Աշխարհահռչակ թենիսիստ Ռաֆայել Նադալը խոսել է ստեղծված իրավիճակը ու մրցաշրջանը վերսկսելու խնդիրների մասին։
«Չեմ պատկերացնում, թե ինչպես մոտ ապագայում կարող են պաշտոնական մրցաշարեր անցկացվել։
Ֆուտբոլային մրցաշրջանը կարելի է ավարտին հասցնել առանց երկրպագուների, բայց թենիսում ամեն ինչ ավելի բարդ է, քանի որ այն գլոբալ բնույթ է կրում։ Մենք պետք է ճանապարհորդենք ամբողջ աշխարհում, իսկ դա ստեղծված իրավիճակում բարդ է թվում։
Քանի դեռ չկա դեղամիջոց, իրավիճակը բարդ է մնում։ Մենք պետք է պատասխանատու կերպով մեզ պահենք։ Առողջությունը առաջին տեղում է։
Եթե ես խաղալու հնարավորություն ունենայի անգամ առանց հանդիսականների, շատ ուրախ կլինեի», – Նադալի խոսքերը մեջբերում է Cope-ը։