ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում է կատարել:
Վարչապետը նույնպես տեղեկացնում է, որ ապրիլի 24-ի երթը, այս անգամ կկազմակերպվի վիրտուալ տարածքում և քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ:
Նիկոլ Փաշինյանը մասնավորապես գրել է.
«Այս տարի քաղաքացիների երթը դեպի Ծիծեռնակաբերդ կկազմակերպվի վիրտուալ տարածքում:
Քաղաքացիները ֆիզիկապես չեն բարձրանա Ծիծեռնակաբերդ, բայց իրենց անուններն ուղարկելով 1915 կարճ համարին, երեկոյան ժամը 22.00-ից կմասնակցեն վիրտուալ երթին, որում իրենց անունները կարտապատկերվեն Մեծ Եղեռնի հուշահամալիրի սյուներին:
Վիրտուալ երթը, որը կցուցադրվի ուղիղ եթերում, կմեկնարկի ապրիլի 24-ին ժամը 22.00-ին եւ կշարունակվի մինչեւ լուսաբաց: Այսպիսով երթին կարելի կլինի մասնակցել աշխարհի բոլոր ծագերից»:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2616154938704885