2025 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ընդունել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում Վարդապետյանը բարձր է գնահատել երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը մի շարք ուղղություններով։
Գլխավոր դատախազը անդրադարձել է 2025 թվականի նոյեմբերի 6-7-ին Իտալիա կատարած աշխատանքային այցի արդյունքներին։ Այցի շրջանակում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի զինվորական դատախազության և Իտալիայի գերագույն վճռաբեկ դատարանին կից գլխավոր զինվորական դատախազության միջև համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք ուղղված են համագործակցության խորացմանը։

