fbpx
Աշխարհ

ԱՄՆ-ն ժամանողները կորոնավիրուսի թեսթավորում կանցնեն. AFP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է դիտարկել միջազգային չվերթներով ԱՄՆ ժամանողներին կորոնավիրուսի թեսթավորում անցկացնելու հնարավորությունը։

Լրագրողների այն հարցին, թե նախագահի ասածը ենթադրում է կորոնավիրուսի անալիզների կատարում, թե պարզապես ջերմության չափում։ Դոնալդ Թրամփը պատասխանել է, որ երկուսն էլ։

Դոնալդ Թամփը հայտարարել է, որ այժմ հարցը քննարկվում է նահանգապետների, մասնավորապես Դե Սանթիսի հետ, որի նահանգը լատինամերիկյան չվերթների հիմնական կետն է։

ԱՄՆ նախագահը հայտնել է, որ նոր միջոցառումները ներառելու են կորոնավիրուսի թեսթավորում «ինքնաթիռում, թռիչքից առաջ», և որ կառավարությունը բանակցություններ է վարում ավիաընկերությունների հետ։

Նշենք, որ մինչ այս նախագահի վարչակազմը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Եվրոպա և Չինաստան մեկնումների արգելք էր սահմանել։

Աղբյուրը՝ AFP.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ