«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլին տված հարցազրույցում Դևիդ Բեքհեմը պատմել է այն պահի մասին, երբ ինքը որոշել է ավարտել կարիերան։
Բեքհեմը հենց Մեսսիի անունն է տվել՝ որպես այդ որոշման պատճառ։ Նա կարիերան ավարտել է 2013 թվականին։
«Ե՞րբ դա որոշեցիր։ Ե՞րբ եկար այդ գիտակցմանը»,- հարցրել է Նևիլը։
«Երբ Մեսսին վազեց իմ կողքով»,- պատասխանել է Բեքհեմը։
Բեքհեմը ասել է, որ MLS-ում խաղալն ու այնտեղի չեմպիոնությունը, հետո ՊՍԺ տեղափոխությունն ու Ֆրանսիայում չեմպիոնությունը լավ պահ է եղել կարիերան ավարտելու համար։
Բեքհեմը հիշել է «Բարսելոնայի» և ՊՍԺ-ի միջև խաղի մասին 2012/13 մրցաշրջանում։